«Cadena Ser»-ի տեղեկությունների համաձայն, «Ռեալը» չի կարողանա Սոլարիին բարելավված ֆինանսական պայմաններով նոր պայամանգիր առաջարակել մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Բանն այն է, որ Սոլարին արդեն գրանցված է Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայում և այդ պարագայում նրա պայմանագիրը պետք է մինչև այս մրցաշրջանի ավարտը շարունակվի նախկին պայմաններով։

Բացի այդ էլ, եթե Սոլարին ստանձնի Մադրիդի առաջին թիմի «գլխավոր մարզչի» պաշտոնը, այսինքն այլևս չլինի գլխավոր մարզչի պաշտոնակատար, այդ պահից սկսած այլևս չի կարողանա վերադառնալ «Կաստիլյայի» ղեկին, իսկ «Ռեալի» երկրորդ թիմը պետք է այլ մարզիչ գլխավորի։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Թողնել մեկնաբանություն
Խնդրում եմ մուտքագրեք Ձեր անունը